Քաղաքականություն

Գագիկ Մելիքյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը քաղաքական սկանդալի պատճառ չի համարում

1 րոպեի ընթերցում

Գագիկ Մելիքյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը քաղաքական սկանդալի պատճառ չի համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքը ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ քաղաքական սկանդալի պատճառ չի դառնա: «Եթե դուք ուշադիր լսել ենք իր հարցազրույցը, ապա նա սկզբում նշել էր, որ վերջին տարիներին ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը նվազել է: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որևէ առնչություն ունեն Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում:«Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը»,- ասել է Միլսը: Նա գործարարներին հորդորել էր չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում