Տնտեսություն

«Օրանժ Արմենիա»-ն օտարվեց «Յուքոմ» ընկերությանը

2 րոպեի ընթերցում

«Օրանժ Արմենիա»-ն օտարվեց «Յուքոմ» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 20-ին հավանություն տվեց «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասը օտարելու մասին որոշման նախագծին: «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ՍՊԸ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը զեկուցող ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը նշեց, որ օտարումը պայմանավորված է «Օրանժ» խմբի ռազմավարությամբ, որի համաձայն պարբերաբար վերանայվում են ընկերության ակտիվները, գնահատվում են աճի հնարավորությունները: «Ներկայում ընկերությունը չունի անհրաժեշտ ծավալի ռեսուրս, որպեսզի աշխատի ռազմավարական ուղղությանը համապատասխան պահանջվող ներդրումներ իրականացնելու համար»,- ասաց նա:

ՀԾԿՀ որոշումը համաձայնեցվել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության հետ, այն ընդունվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բոլոր անդամների համաձայնությամբ:

«Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանսուազ Կայեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ գնհատվել են ընկերության ակտիվներն ամբողջ աշխարհում, որի արդյունքում որոշվել է դուրս գալ մի շարք երկրների շուկաներից, այդ թվում` Դոմինիկյան Հանրապետությունից և Շվեյցարիայից:

««Յուքոմ» ՍՊԸ-ը բավականին հաջող օպերատոր է Հայաստանում և այս վաճառքի արդյունքում այն կկարողանա հաջողությամբ շարունակել գործունեությունը»,- հավելեց Կայեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում