Տնտեսություն

Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ տարածքում կապիտալի ազատ տեղաշարժի մասին նախագիծը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ տարածքում կապիտալի ազատ տեղաշարժի մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ի նիստում հավանություն տվեց ՀՀ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» որոշման նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ նախագծիընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ:

Ըստ Երիցյանի` նախագիծն ընդունվել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում