Քընալը կղզում Պոլսին նվիրված Լևոն Լաճիկյանի ցուցահանդեսը գրավել է նաև թուրք արվեստասերներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Լաճիկյանի` Ստամբուլում հայկական հետքը ներկայացնող «Պոլիսը՝ մոտ ու հեռու» խորագրով ցուցահանդեսը հայկական մշակույթ բերեց Քընալը կղզուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լևոն Լաճիկյանը, ցուցահանդեսին ներկայացված էին Կոնստանդնուպոլսի քաղաքային պատկերներով 30 գծանկարային աշխատանք:

«Քընալը կղզին արդեն ավելի քան հարյուր տարի հայահոծ է, այստեղ նախկինում ամռանը հանգստացել են հարուստ հայերը: Այստեղ ամառային ամիսներին հավաքվում են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մինչև 30 հազար պոլսահայ: Այստեղ Վահրամ Փափազյանն է խաղացել, այստեղ ստեղծագործել է Կոմիտասը: Դեռ ավելին՝ Թերլեմեզյանի հայտնի` Կոմիտասի` ծառին հենված նկարն արվել է հենց այս կղզում», - նկատեց Լևոն Լաճիկյանը:

Նկարիչը տեղեկացրեց, որ հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը տևած ցուցահանդես այցելում էին ոչ միայն հայազգի, այլ նաև թուրք արվեստասերներ: 30 աշխատանքներից միայն 10-ը պատկերում էին Քընալը կղզին, իսկ մնացածը՝ Կոնստանդնուպոլսում հայերին պատկանող կամ հայ ճարտարապետների կողմից կառուցված շինություններով քաղաքային պատկերներ էին:

«Լինելով արվեստաբան, լրագրող և դասախոս` վերջին տարիներին մղվել եմ գծանկարչության ոլորտ: 2011 թ. Նյու Յորքում բացեցի «Հայկական աշխարհ» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Արևելյան և Արևմտյան Հայաստանները, նաև ներկայացված էին այցելածս երկրների պատկերները ներկայացնող աշխատանքներ: Ցուցահանդեսի ընթացքում մեկը մոտեցավ և դիտողություն արեց, թե «Հայկական աշխարհքը կգրեք, բայց մեր հին Պոլիսը չկա»՝ նկատել տալով, թե առանց Կոնստանդնուպոլսի ինչպես կարելի է ներկայացնել հայկական աշխարհքը», - խոստովանեց Լևոն Լաճիկյանը:

Նկարիչը պատմեց, որ Նյու Յորքում կայացած ցուցահանդեսից երկու տարի անց աշխատանքային այցով գտնվելով մեր օրերի Ստամբուլում` հասկացավ իրեն նկատողություն անող մարդու իրավասությունը, ինչը դարձավ առիթ` ավելի լավ ճանաչելու և պատկերելու Կոստանդնուպոլսի քաղաքային հայ հետքը:

Հայերեն

ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր

Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով

«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային

Կատարվում է ծառայողական քննություն. Սվաջյանը երեխաների ճամբարում տեղի ունեցած խնդրի մասին

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության որակին, կատարման ժամանակացույցին

ՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը