Հայ երաժիշտները Լիբանանում մասնակցում են Բեյթեդին արվեստի փառատոնին

2 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժիշտները Լիբանանում են` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով մասնակցելու երկրի լավագույն իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Լիբանանից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնի կազմակերպիչները ջերմ ողջունել են հայ երաժիշտներին:

«Կազմակերպիչները և մասնակիցները շատ ուրախ են, որ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եկել են Լիբանան: Մաեստրոն ներկայացրել է փառատոնին մասնակցող հայկական երգչախմբերին: Լրատվամիջոցների հետ զրույցում Սերգեյ Խաչատրյանն էլ նշել է, որ շատ ուրախ է հանդես գալ իր սիրելի Ֆիլհարմոնիկի հետ»,-տեղեկացրեց Արման Պադարյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը`Հայաստանի պետական կամերային և«Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին ելույթ կունենա Beiteddine Art Festival-ի շրջանակում: Երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում են Խաչատրյանի Սպարտակսյուիտը,ԲրամսիՋութակիկոնցերտը ևՄոցարտիՌեքվիեմը:

«Լիբանանում մեզ հետ ելույթ կունենա մեր մեծ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Քանի որ համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նրա հետ որպես բիս ուզում ենք կատարել Կոմիտասի «Կռունկ»-ը, որը վերջերս Ռուբեն Ալթունյանը մշակել է ջութակի և նվագախմբի համար: Շատ հայտնի մարդիկ արդեն նվագել են դա, այդ թվում` Մաքսիմ Վենգերովը: Երկրորդ բաժնում էլ որպես նվեր երկու հատված կկատարենք Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից»,-ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Էդուարդ Թոփչյանը:

Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես կգան նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):

Լուսանկարները տրամադրել էԱրման Պադարյանը

Հայերեն Русский

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

Հիմնանորոգվում է Ուջան բնակավայրով անցնող տեղական նշանակության ճանապարհը

Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

Արարատ Միրզոյանն ընդգծել է ընթացիկ դեսպանահավաքի ուղերձի կարևորությունը

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջնորդներ

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել