Քաղաքականություն

Նալբանդյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման ջանքերը

1 րոպեի ընթերցում

Նալբանդյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և դրանց խորհուրդը։

Հուլիսի 7-ին կայացած հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Հերբերտ Զալբերն անդրադարձել են Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերին և նրանց կողմից 2009 թվականից արված հայտարարություններին արտահայտված աջակցությանը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում