Տնտեսություն

Հայաստանում կստեղծվի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կստեղծվի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով: Միաժամանակ, գործադիրն այսօրվա նիստում հաստատեց հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ 2014 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի գլխավոր նպատակն է տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և հզորացումը:

Համաձայնագրի հիմնական բաղադրիչների իրականացման և ՀՀ-ի կողմից ամրագրված պարտավորություններն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ծրագրի ղեկավար հանձնաժողով և հաստատել ղեկավար հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը:Հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվեց ՀՀ էկոնոմիկայի նախագահ Կարեն Ճշմարիտյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում