Էլեկտրաէներգիայի սակագինը կփոխհատուցվի արտաբյուջետային միջոցներով. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումը կատարելու է ոչ բյուջետային միջոցներով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ բյուջեից գումարներ չեն ծախսվելու այդ փոխահատուցման համար, սակայն չբացահայտեց ֆինանսավորման աղբյուրը: «Գումարները փոխհատուցվելու են ոչ բյուջեի հաշվին: Իսկ թե ինչ միջոցներով, կհայտարարենք ապագայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ վարչապետը:

Այն հարցին, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նախորդ տարիներին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումները ինչո՞ւ չեն վերացվել և ինչո՞ւ չկան պատժվողներ` վարչապետն ասաց, որ հարցը պետք է ուղղել ընկերությանը: «Դրան պետք է հետամուտ լիներ սեփականատերը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետն ասաց, որ Կառավարությունում դեռևս չկան քննարկումներ այդ հարցի շուրջ: «Սպասե՛նք, ՀԷՑ-ում ստուգումների արդյունքում կունենանք արդյունքներ, և դրանց մասին կտեղեկացնենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 10-ը պայմանավածություն ձեռք կբերվի աուդիտի անցկացման մասին, և հաջորդ ամիս կսկսվի աուդիտը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ակցկացվող նստացույցերին` ասելով, որ իր կարծիքով` ՀՀ նախագահը մանրամասն ներկայացրել է ակտիվիստներին պետության քայլերի մասին, և ցուցարարները պետք է լինեն բավարարված: «Լուծումը շատ ճիշտ էր, և ընկերության ու հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը ապագայում կփորձենք ճշտել: Խորհրդատվական ընկերությունների և աուդիտորների աշխատանքից հետո կտեղեկացնենք արդյունքների մասին և հետամուտ կլինենք, որ դրանք իրականացվեն»,- ասաց վարչապետը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ