Քաղաքականություն

Պան Կի Մունը ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Պան Կի Մունը ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ընթացքում:

«Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գրեթե ամեն օր կողմերը մարդկային կորուստներ են ունենում»,- նշել է Պան Կի Մունը` ընդգծելով, որ մտահոգվելու առիթ է նաև երկու կողմից ատելություն սերմանող հայտարարություններ հնչելու փաստը:

«Լարվածությունը երկու երկրների միջև ավելանում է: Ես կոչ եմ անում կողմերին խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ցանկացած ռազմական դիմակայություն կործանարար կլինի երկու կողմի և, առհասարակ, տարածաշրջանի համար, ինչը ծանր հետևանքների կհանգեցնի: Խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հիմնական գաղափարը կողմերի միջև երկխոսություն իրականացնելն է և տևական հաշտության համար ջանքեր գործադրելը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում