ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը էլեկտրաէներգիայի թանկացման հայտի մասին դիրքորոշում կհայտնի մեկ շաբաթից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Մենք ստացել ենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հայտ Հայաստանի էլեկտրական ցանցերից և էլեկտրաէներգիա արտադրող կայաններից: Այժմ մենք ուսումնասիրում ենք այդ հայտը: Ու թեև մենք այդ հայտն ուսումնասիրելու համար օրենքով 88 օր ժամանակ ունենք, մեկ շաբաթից, հավանաբար, հունիսի 9-ին կամ 10-ին մենք կհայտնենք մեր դիրքորոշումը հայտի վերաբերյալ, որը կտեղադրվի մեր կայքում և հայտնի կլինի բոլորին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:
Հարցին, թե վերջնական արդյունքում բարձրանալո՞ւ է էլեկտրաէներգիայի սակագինը, Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այս պահի դրությամբ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ ուսումնասիրությունները դեռևս չեն ավարտվել: «Բայց մի բան կարող եմ հաստատ ասել: Քանի որ մամուլում մեծ հնչեղություն է ստացել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը իր հայտում ունի հոդվածներ, որոնք վերաբերում են թանկարժեք մեքենաներին, առանձնատների վարձակալությանը և այլ ծախսերի, ես այդ մասով կարող եմ ասել, որ և նախորդ սակագներում, և ներկա սակագնում, և առաջիկա սակագնում այդ շքեղությունների որևէ էլեմենտ տեղ չի գտել և չի գտնելու»,- ասաց Նազարյանը:
Նա ընդգծեց, որ հայտում կան մի քանի բաղադրիչներ, որոնք ակնառու են դարձնում, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի: «Թե ինչ չափով կլինի այդ թանկացումը, այդ մասին ես այսօր չեմ կարող ասել: Մասնավորապես, որո՞նք են այն բաղադրիչները, որոնք կարող են ազդել սակագնի վրա և տանել դեպի բարձրացում: Առաջին հերթին, դա արտարժույթի տատանումներն են»,- ասաց Նազարյանը:
Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայիհաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանիէներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները: ԶԼՄ-ներիհաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համարէլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: