Տնտեսություն

Նախարարը էլեկտրաէներգիայի 17 դրամով թանկացում չի սպասում

1 րոպեի ընթերցում

Նախարարը էլեկտրաէներգիայի 17 դրամով թանկացում չի սպասում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 17 դրամով: Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը մտահոգում է բոլորին՝ հավելելով, որ հասկանում է դրա դեմ բողոքող ցուցարարներին:

«Հանրային ծառսյությունները կարգավորող հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, մեկ շաբաթից ուսումնասիրությունները կավարտվեն: Չեմ կարծում, որ սակագինը կբարձրանա 17 դրամով, իսկ մնացած հարցերին կպատասխնի հանձնաժողովը»,- հայտնեց նախարարը:

Երվանդ Զախարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ որևէ մեկի համար թանկացումը ցանկալի չէ, և այդ հարցը մտահոգում է բոլորին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունըդիմելէՀանրայինծառայությունները կարգավորողհանձնաժողով՝հոսանքիսակագինը40-53 տոկոսովբաձրացնելուհամար:ՀԷՑ-նառաջարկումէ1կՎտ-ի սակագինը բարձրացնելմինչեւ58եւ48դրամգիշերվա և ցերակվա համար:Ներկայումսսակագինըկազմումէ1կՎտ-իհամար41,85դրամցերեկը,եւ 31,85դրամ՝գիշերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում