ՀՀ ազգային արխիվում բացվեց «Արմտագի պատուհան» պլակատների ցուցադրությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային արխիվում բացվեց «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատների ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արմտագի` Հայկական հեռագրական գործակալության (ներկայումս` «Արմենպրես» լրատվական գործակալություն) նախաձեռնությամբ ստեղծված 112 պլակատների մի մասը:

«ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատների ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Մենք այսօր բացում ենք բացառիկ և շատ հետաքրքրիր ցուցադրություն՝ ծաղրանկարների մի շարք, որն ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մենք ենթադրում ենք, որ առաջին նկարը ստեղծվել է 1941թվականի օգոստոսին: Խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքների օրինակով Հայկական հեռագրական գործակալությունը (Արմտագ, ներկայումս` «Արմենպրես» լրատվական գործակալություն) 1941թվականին տեղադրում է մի ցուցափեղկ, որտեղ շաբաթը մեկ ներկայացվում են հայ նկարիչների երգիծական հակաֆաշիստական պլակատները, բանաստեղծների տեքստերով: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 112 ծաղրանկար, սակայն այսօր ոչ բոլորն են ներկայացվել ցուցադրությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և հավելեց, որ Հայրենական պատերազմի տարիներին ամեն երկուշաբթի կամ երեքշաբթի բազմաթիվ մարդիկ հավաքվում էին այդ ցուցափեղկի մոտ՝ դիտելու հերթական ծաղրանկարը, որոնք մեծ էմոցիոնալ զգացմունքներ էին առաջացնում նրանց մեջ, ինչը պատերազմի այդ դաժան պայմաններում շատ կարևոր էր:

Իր հերթին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շեշտեց, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակների հետ զենք վերցրեցին նաև Հայհեռագործի լրագրողները: «Այսօր մենք խոսում ենք առաջին հերթին լրագրողների սխրագործությունների մասին, սա լրագրողների սխրանքների յուրատեսակ մի ձև էր: Արմտագը կամ Հայհեռագործը «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին անվանումն է, որը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի գործին լծվեց ոչ միայն զենքով, այլև իր տաղանդավոր ծաղրանկարիչների և լրագրողների գրչով և վրձնով: Ինչպես ծաղրանկարների մեծ մասի հեղինակ և ստեղծագործական խմբի ղեկավար Սերգեյ Արուտչյանն է բնորոշել, «վրձինը գրիչ էր, գրիչը` վրձին», այսինքն սուր խոսքով և գեղեցիկ ճիշտ պատկերներով նրանք ծաղրել են ֆաշիզմի արատները, քողազերծող պլակատները ոգևորում էին հայ ժողովրդին, ամրացնում հավատը հաղթանակի նկատմամբ»,-շեշտեց նա և հավելեց, որ ժամանակակիցները փաստում են. Արմտագի պատուհաններն ընդունվում էին բացառիկ ոգևորությամբ:

«Մեծ հաղթանակի էսքիզներ.Արմտագի պատուհան» գիրք-ալբոմի ազդօրինակը, որտեղ զետեղված են Արմտագի ստեղծած 112 պլակատները, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նվիրաբերեց ՀՀ ազգային արխիվին:

«Մեծ հաղթանակի էսքիզներ. Արմտագի պատուհան» գիրք-ալբոմի հրատարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հովանավորությամբ` ի դեմս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի:

Հայկական հեռագրական գործակալությունը պլակատների թողարկման գործում, որը տևել է մինչև 1943 թվականի կեսերը, ընդգրկել էր Երևանում գտնվող լավագույն նկարիչներին` Սերգեյ Արուտչյանին, Աշոտ Մամաջանյանին, Սեդրակ Ռաշմաջյանին, Լևոն Գենչին, Շավարշ Հովհաննիսյանին, որոնք պատրաստել են 112 պլակատ, որոնց տեքստերը գրել են բանաստեղծներ Նաիրի Զարյանը, Սուրեն Վահունին և Արտյոմ Շահբազը(Արտավազդ Շահբազյանը 1941թվականի աշնանը զորակոչվել է բանակ և զոհվել ռազմաճակատում):

Հրատարակվող պլակատները 1943 թվականին ընդունվել են պահպանության պետական արխիվ: Առաջին անգամ դրանց մի մասը ցուցադրվել է 2010 թվականին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 65-ամյակին:

Հայերեն English Русский

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 համարանիշերի աճուրդից պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ

Մեծ պահանջարկ ունեցող նոր համարանիշերը կարժենան 250 հազարից 8 միլիոն դրամ և կտրամադրվեն առանց աճուրդի. ՆԳՆ

Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում