Տնտեսություն

Աստանան բացառում Է միասնական արժույթի սահմանումը ԵԱՏՄ-ում

2 րոպեի ընթերցում

Աստանան բացառում Է միասնական արժույթի սահմանումը ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը բացառում Է միասնական արժույթի սահմանումը Եվրասիական տնտեսական միությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը:

«Ղազախստանը հստակ ու հետեւողական դիրք Է գրավում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական եւ վերազգային արժույթի սահմանման հնարավորությունը բացառելու հարցում: Նման հարց մենք չենք քննարկում: Դա օրակարգի թեմա չԷ»,-ասել Է փոխնախարարը Աստանայում կայացած բրիֆինգում:

«Նման աշխատանք չի կատարվում: Ընդսմին ԵԱՏՄ-ի շրջանակներում մինչեւ 2025 թվականը մենք մտադիր ենք միայն զբաղվել ֆինանսական շուկաների կարգավորման բնագավառում օրենսդրության ներդաշնակեցմամբ»,-նշել Է Ժակսիլիկովը:

«Օրենսդրության մեջ ոչինչ չի ասվում դրամական կամ արժութային որեւԷ միության կամ դրա հեռանկարների մասին»,-հավելել Է Ղազախստանի Էկոնոմիկայի փոխնախարարը:

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին: Այն ուժի մեջ Է մտել 2015 թվականի հունվարի 1-ից: Հունվարի 2-ին ԵԱՏՄ-ին միացել Է Հայաստանը, սպասվում Է, որ մայիսին Միությանը կանդամակցի Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում