Ադրբեջանցի սամբիստը ներողություն է խնդրել Հայաստանի հիմնի ժամանակ անվայել պահվածքի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը ներողություն է խնդրել իր պահվածքի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանիսամբոյիֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: «Դա էթիկայի նորմերի խախտում էր, որը վատ դիտվեց նաև մրցաշարին ներկա արդբեջանցի ղեկավարության կողմից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մոտեցավ և անձամբ ինձնից ներողություն խնդրեց` հավաստելով, որ իրենք աշխատանքներ կտանեն մարզիկի հետ: Պատվանդանից իջնելուց հետո ադրեբջանցի մարզիկը նույնպես մոտեցավ Աշոտ Դանիելյանին և ներողություն խնդրեց»,- ասաց Հայրապետյանը: Նա կարծում է, որ սպորտը պետք է «մաքուր» պահել քաղաքականությունից:

Մոսկվայում ավարտված «Խարլամպիեւի հուշամրցաշար»՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե, երեք բրոնզե մեդալ: Մրացաշարի վերջին օրը բրոնզե մեդալ է նվաճել 62 կգ քաշային Սամվել Բադալյանը: Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել են նման հաջողության, համապատասխանաբար, 52 եւ 57 կգ քաշային կարգերում գրավելով երրորդ տեղը, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող:

Աշխարհի գավաթի մրցաշարում բելառուս Սերգեյ Լեսյակի հետ երրորդ տեղը կիսած ադրբեջանցի ըմբիշ Բախտիյար Աբբասովը վիրավորել է Հայաստանի հիմնը` ցուցադրելով իր տհասությունը: Պարգեւատրման արարողության ժամանակ ադրբեջանցի ըմբիշը, փոխանակ կանգնած լսելու հաղթողի երկրի հիմնը` ինչպես դա պետք է անի յուրաքանչյուր նորմալ մարզիկ, ցուցադրաբար կքանստել է: Ադրբեջանցիները շարունակում են քաղաքականացնել սպորտը, ինչն անթույլատրելի եւ դատապարտելի է:

Հայերեն English Русский

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը

Ռումինիան Սև ծովում ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք

Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

Կոմիտասի 300 ձայնը՝ Արմավիրում. նոր նախաձեռնությունը նպատակ ունի կազմակերպել բարձրարժեք մշակութային միջոցառում

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով