Սպորտ

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի հանդիպումն իսկական տոն նվիրեց երկրպագուներին

2 րոպեի ընթերցում

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի հանդիպումն իսկական տոն նվիրեց երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված աշխարհի և ԽՍՀՄ թիմերի հանդիպումն իսկական տոն նվիրեց հայ երկրպագուներին:

Մինչ կմեկնարկեր հանդիպումը, երկու թիմերի ներկայացուցիչները` Ստոիչկովը և Չիվաձեն շնորհավորեցին Հովհաննիսյանին` հոբելյանի կապակցությամբ: Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը խաղադաշտ դուրսեկավ թոռնուհու և որդու ուղեկցությամբ: Հետո Հովհաննիսյանն անձամբ առաջին հարվածը կատարեց` մեկնարկ տալով հանդիմանը: Աշխարհի հավաքականի կազմում առաջին գոլը խփեց Չիլիի հայտնի ֆուտբոլիստ Իվան Զամորանոն, ում գոլից հետո աշխարհի թիմի կազմում հաշիվը կրկնապատկեց ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը` Պապենը:

ԽՍՀՄ հավաքականի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Վալերի Գազաևը: Եվ իհարկե, անկարելի կլիներ, եթե սեփական հոբելյանի խաղում գոլի հեղինակ չդառնար Հովհաննիսյանը: Հայկական ֆուտբոլի լեգենդը վերականգնեց հաշվի հավասարությունը` 2-2:

Իգոր Բելոնը միայնակ դուրս գալով աշխարհի հավաքականի դարպասի դեմ կարողացավ հաղթել և խփել ԽՍՀՄ-ի թիմի 3-րդ գնդակը: Աշխարհի հավաքականի կազում Չիլիի երբեմնի ֆուտբոլային լեգենդը` Իվան Զամորանոն, դարձավ նաև դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 3-3: Երկրորդ կեսում 20-րդ դարի հայկական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստը` Խորեն Հովհաննիսյանը, շարունակեց հանդես գալ ԽՍՀՄ կազմում, բայց շուտ փոխարինվեց: Այս խաղակեսում երկրպագուներն այլևս դարպասի գրավում չտեսան և ինչպես բնորոշ է նման խաղերի` հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (3-3):

Բազմահազար երկրպագուների հետ մի շարք հայտնի հայերի թվում էր նաև WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հանդիպման տոմսերի ամբողջ եկամուտը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում