Քաղաքականություն

Երևանում և Մանագուայում համատեղության կարգով դեսպաներ կհավատարմագրվեն

2 րոպեի ընթերցում

Երևանում և Մանագուայում համատեղության կարգով դեսպաներ կհավատարմագրվեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին ընդունել է Նիկարագուայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Նախագահի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Լուիս Ալբերտո Մոլինային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նիկարագուայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ իր այցի նպատակն է տարբեր որլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործկացության խթանման, միջխորհրդարանական կապերի և իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածութուն է ձեռք բերվել Երևանում և Մանագուայում համատեղության կարգով դեսպաներ հավատարմագրելու մասին։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում