Հայկական տուրօպերատորն առաջարկում է Թուրքիայի փոխարեն հանգստանալ Հունաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի բարեկամական Հունաստան զբոսաշրջային տուրերն ավելի հաճախակի կդառնան: «Հոթ-տուրս» հայկական տուրօպերատորի և հունական խոշորագույն «Մուզոնիդիս թրավլ»-ի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Մարտի 12-ին Երևանում կայացավ հանդիպում հայկական տուրիստական կազմակերպութունների ներկայացուցիչների և «Մուզոնիդիս թրավլ»-ի տնօրենի միջև: «Հոթ-տուրս» ընկերության տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը նշեց, որ 2010 թվականից իրենց կազմակերպությունը նպատակ է հետապնդում հայ զբոսաշրջիկին շեղել Թուրքիայից ու տանել դեպի Հունասատան: «Մեծ ջանք գործադրեցինք` ազդելով հայի գիտակցության վրա, որպեսզի ընտրեն Հունաստանը ու մեզ բերեկամ երկրում հանգիստ կազմակերպեն: 2011 թվականից մինչ այժմ կազմակերպվում են չարտերային թռիչքներ Հունաստանի Սալոնիկ քաղաք: Այս տարի բացառիկ հնարավորություն ունենք, կնքել ենք համագործակցության պայմանագիր «Մուզենիդիս թրավլ» հունական խոշորագույն ընկերության հետ»,-«Արմեպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մխիթար Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով` տարեցտարի նկատվում է Հունաստանը նախընտրողների թվի աճ: «Բավական մեծ աճ ենք արձանագրել` տարեկան 30-40 տոկոս, նույն չափով նվազում ենք տեսնում Թուրքիա ուղևորվող մեր հայերնակիցների շրջանում: Կարծում եմ, որ սկիզբը լավն է, դեռ անելիքներ շատ կան, մենք պատրաստ ենք աշխատել»,- նշեց «Հոթ-տուրս»-ի տնօրենը` ավելացնելով, որ Հունաստանում հայ զբոսաշրջիկները ջերմ, բարեկամական վերաբերմունքից զատ, կօգտվեն ավելի մատչելի ծառայություններից:

Հարցին ի պատասխան, թե հունական ընկերության հետ կնքված համաձայանգիրը ինչ նոր հնարավորություններ է ընձեռում, Մխիթար Մելիք-Շահնազարյանը նշեց. «Այն բացում է մեր հանդեպ ամբողջ Հունաստանը. եթե առաջ կային քիչ չվերթներ դեպի Հունաստան, ապա ամռանը սպասվում է 4 չարտերային չվերթ Հունաստանի տաբեր վայրեր` Սալոնիկ, Կրետե, և շաբաթական կանոնավոր թռիչքներ դեպի Աթենք»:

Նրա տեղեկացմամբ` Հունաստանը որպես զբոսաշրջային վայր ընտրողների թիվը Հայաստանում տարեկան կազմում է մոտ 5000 զբոսաշրջիկ: «Հունաստանը ընտանեական հանգստի լավ տարբերակ է առաջարկում, այն հետաքրքիր կարող է լինել բոլոր տարիքային խմբերի անձանց համար»,- հավելեց Մխիթար Մելիք-Շահնազարյանը:

«Մուզոնիդիս թրավլ»-ի գլխավոր տնօրեն Գեորգի Մազմանենիսը նախ նշեց, որ շատ հավանել է Երևանը, որտեղ մարդիկ ժպտերես են: Նա հույս հայտնեց, որ հայ զբոսաշրջիկները ոչ միայն ամառային սեզոնին կընտրեն Հունաստանը, այլև ձմռանը: «Հայաստանի հետ աշխատում ենք շատ երկար ժամանակ, այս տարի սերտ համագործակցություն ենք սկսում: Հուսով ենք, որ մեծ պահանջարկ կլինի հունական ուղղությամբ, Հունաստանը կդառնա ավելի ժողովրդականություն վայելող, քան հիմա է»,-նշեց նա:

Մազմանենիսը տեղեկացրեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել են Հունաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ավելացման հնարավորությունները, քանի որ Հայաստանն էլ ունի զբոսաշրջային ներուժ, այն կարող է հետաքրքիր լինել հույն զբոսաշրջիկների համար:

Հայերեն English Русский

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ