ՀՀ-ն սահմանեց ԵՏՄ կանոնակարգերի պահպանման վերահսկողության լիազոր մարմիններ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ-ն սահմանեց ԵՏՄ կանոնակարգերի պահպանման վերահսկողության լիազոր մարմիններ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/01/792110.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրասիական տնտեսական միությանտեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀէկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալուց հետո երկրում զուգահետ կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների պահպանման վերահսկողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններ:
ՀՀէկոնոմիկայի նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ կտեղեկացնիԵվրասիական տնտեսական միությանը: