Սունկ արտադրող ընկերությունը սահմանամերձ շրջաններին սնկի աճեցման բացառիկ առաջարկ է անում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խոշորագույն արտադրող «Առողջ սունկ» ընկերությունը պատրաստվում է առաջարկ ներկայացնել Կառավարությանը` սահմանամերձ շրջաններում սնկարտադրության խթանման վերաբերյալ: Առաջարկի էությունն այն է, որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնում հումք տրամադրել գյուղացիական տնտեսություններին և սովորեցնել սնկի աճեցման տեխնոլոգիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանը պատմեց, որ այդ ծրագրով ցանկանում են լուծել երկու հարց` խթանել սնկարտադրությունը Հայաստանում և ընդլայնել շուկան:

«Ծրագիրն ընդգրկում է Հայաստանի շրջաններում, հատկապես սահմանամերձ գյուղերում, սնկարտադրության ճյուղի զարգացումը: Մենք նպատակ ունենք փոքր գյուղացիական, ընտանեկան տնտեսություններին ինքարժեքով տրամադրել հումք և սովորեցնել` ինչպես աճեցնել սնկերը։ Ուզում ենք, որ սահմանամերձ շրջաններում մարդիկ կարողնան զբաղվել այս գործունեությամբ, ինչը կխթանի ներհոսքը այդ շրջաններ և կբարելավի այնտեղ ապրողների կենսամակարդակը: Կառավարության աջակցությամբ հույս ունենք կազմակերպել այդ գործընթացը»,- ասաց Դավթյանը:

Սնկի արտադրության կազմակերպմանը հաջորդում է իրացման խնդիրը, որը ևս իր լուծումն է ստացել «Առողջ սունկ»-ի մշակած ծրագրում: «Երբ հումքը տրամադրվում է և գյուղացիները աճեցնում են սունկը, մենք պատրաստակամ ենք կազմակերպել դրա իրացումը: Որոշակի ժամանակ անց, երբ արդեն գյուղացիական տնտեսություններում կզարգանա այս ճյուղը և մարդիկ սկսեն եկամուտներ ստանալ, կարող են փոխահատուցել հումքի արժեքը: Սակայն պետք է նշեմ, որ այս ծրագիրը շահույթ չհետապնդող է»,- վստահեցնում է ընկերության տնօրենը:

Սուրեն Դավթյանի խոսքով` եթե Հայաստանի սպառման ծավալները համեմատենք այլ երկրներում սնկի սպառման ծավալների հետ, ապա այստեղ շուկան դեռ հագեցած չէ: «Հանրապետության շրջաններում դեռևս մարդիկ սովոր չեն սունկը օգտագործելու իրենց ճաշացանկում: Երբ սկսվի այդ գործընթացը շուկան էլ կընդլայնվի»,- նկատում է նա: Գործարարը հույս ունի, որ 1-2 տարի հետո ընկերությունն իր գործունեությամբ գյուղատնտեսության բնագավառում կունենա իր ուրույն դերը և կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։

«Սա կարևոր սկզբունքային մոտեցում է, որի իրականացումն արդեն կախված է նրանից, թե ինչ եղանակով կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել այս գործընթացը»,- հավելեց նա:

«Առողջ սունկ» ընկերությունը շուրջ 10 տարի գործունեություն է ծավալում Հայաստանում: Ներկայում ընկերությունը արտադրում է ինչպես սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստը, այնպես էլ թարմ սունկը, որի որոշակի մասն արտահանվում է նաև այլ երկրներ:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը