«Thank you, հայրիկ» ֆիլմը կներկայացվի Լոս Անջելեսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Global arts international-ը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում կազմակերպում է «Thank you, հայրիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նույն օրը ընկերության նախաձեռնությամբ նշվելու է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանի 60-ամյակը, թեև վերջինս այն տոնել է ընթացիկ տարվա մայիսի 31-ին:

Նախքան ամերիկյան պրեմիերան` «Thank you, հայրիկ» կինոնկարը գնահատել է ոչ միայն երևանաբնակ հանդիսատեսը, այլև ռուսաստանյան «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի ժյուրին: «Thank you, հայրիկ»-ը ճանաչվել է համատեղ արտադրության լավագույն ֆիլմ և արժանացել կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Վերադարձ դեպի արմատներ և ազգային ինքնության բացահայտում. ահա այս գաղափարներն են ընկած «Thank you, հայրիկ» ֆիլմում:

Ֆիլմի սկսելուն պես էլ «շնորհակալություն, հայրիկ» արտահայտությունը, թերևս, ամենից հաճախ օգտագործվողն է, սակայն գլխավոր հերոսուհին` Վերջինեն (Վիրջին), ամեն անգամ հանգուցյալ հորը հիշատակելիս դա անում է ոչ թե մեծ սիրուց, այլ ատելությունից դրդված: ԱՄՆ-ում ծնված և ամերիկյան հոգեկերտվածք ունեցող Վիրջիյի համար Հայաստանն ու հայ լինելը բառերի հերթականությունից բացի, ուրիշ ոչինչ չէր նշանակում, ավելին` ոչ էլ դրանց իմաստը զգալու և հասկանալու ցանկություն ուներ: Սակայն հոր կտակի համաձայն` 50 միլիոնը ժառանգելու համար նախ պետք է ամուսնանա հայի հետ, և ամենակարևորը` վերջինիս անունը պետք է լինի Բարգևոս, որը նրա պապի անունն էր: Հոր նամակի հետքերով և Բարգևոսին վերջապես գտնելու մեծագույն ցանկությամբ Վիրջին գալիս է Հայաստան և ծանոթանում հայկական ավանդույթներին, հայերին բնորոշ` մարդկանց հետ շփվելու պարզությանը, ջերմությանը և Բարգևոսի հետ, ում կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը:

Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակներն են Միքայել Պողոսյանը և Վիգեն Ստեփանյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայանը: Վիրջիյի դերում նկարահանվել է ԱՄՆ-ից ժամանած, իտալական ծագում ունեցող Քրիստա Դոնարգոն:Դերերում հանդես են գալիս Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, Լուիզա Ղամբարյանը և այլք: Ֆիլմն արտադրել են Team Production-ը, Mars Media Entertainment-ը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից