Հոկտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 հոկտեմբեր, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

08:30-ին

ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտից

Կմեկնեն Գյումրի, որտեղ ժամը 10:30-ին, Գյումրու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում տեղի կունենա ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

11:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիսч «Ներքին և արտաքին քաղաքականություն: Որքանո՞վ է մեր հասարակությունը վստահում եռյակի գործողություններին: Ակնկալիքներ և հետագա զարգացումներ» թեմայով: Հյուրերն են «Հայազն» կուսակցության անդամներ Արմեն Աղայանը և Հայկ Բալանյանը:

12:00-ին

«Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնի 902 սրահում

Տեղի կունենա «Երկիր դրախտավայր» հանրագիտարանային ժողովածուի շնորհանդեսը: Գիրքըամփոփումէհնագույն դարերիցմինչմերօրերը300-իցավելիհայտնի մարդկանցգրառումներըՀայաստանիու հայերիմասին: Շնորհանդեսին կմասնակցեն գրքի հովանավոր, «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, գրքի հրատարակչական խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, հրատարակչական խորհրդի անդամներ` «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

12:00-ին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Տեղի կունենա նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսին կհաջորդի «Դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդիրները» խորագրով գիտա-գործնական սեմինար, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Ալլա Հերբերը (Հոլոքոստի հիմնադրամի տնօրեն, առաջին գումարման ՌԴ Պետդումայի անդամ), Տատյանա Պասման(Կրթության ոլորտի աշխատակիցների որակավորման բարձրացման Պսկովի համալսարանի մեթոդիստ), Նատալյա Անիսինան (Հրեական ժառանգության և Հոլոքոստի թանգարանի ավագ ֆոնդապահ, Մոսկվա) և ոլորտի այլ մասնագետներ:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են «Հայկական գանձեր» նոր ինտերակտիվ նախածի ղեկավար Էմիլ Ստեփանյանը և Վլադիմիր Սոֆյանը: Թեմա՝ «Ստեղծվել է նոր նախագիծ, որը 3D ճանապարհորդությունների շարք է դեպի Արցախի և Հայաստանի պատմական հուշարձաններ: Ի՞նչ դեր ունեն նորարական տեխնոլոգիաները հայկական տուրիզմի զարգացման հարցում»:

14:00-ին

Գորիսում

SALTO ռեսուրս կենտրոնը կազմակերպում է հանդիպում, որի նպատակն է ներկայացնել հայ երիտասարդներին Եվրոպական կամավորական ծառայությունը (ԵԿԾ) և ծրագրի կողմից տրամադրվող հնարավորությունները եվրոպական երկրներում աշխատելու և ճամփորդելու համար:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը