Եռյակն ԱԺ-ում ցանկացած պահի կարող է ընտրել բոյկոտի տարբերակը. Նաիրա Զոհրաբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում տեղի է ունեցել ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության»աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ԱԺ առաջիկա քառօրյային այդ երեք խմբակցությունների միասնական մարտավարությանը։ Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ մի քանի նախաձեռնությունների հետ կապված տեխնիկական հարցեր են քննարկվել, որոնց բովանդակությունը, սակայն, չբացեց։

«Քննարկել ենք նաև հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր։ «Եռյակն» առաջ է գնալու սառը, կշռադատված, սթափ քայլերով., որևէ սադրանքի չի ենթարկվելու։ Մենք ունենք մեր հստակ ծրագիրը, մենք հստակ գիտենք ժողովրդից եկած «մեսիջները» և այդ ծրագրով շարժվելու ենք առաջ։ Հաջորդ հանրահավաքում, կարծում եմ, առանցքայինը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը, և շատ հարցերի պատասխաններ դուք կստանաք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ եռյակը ցանկանում է արդյունավետ օգտագործել ԱԺ առաջիկա քառօրյան՝ ընդգծելով, որ բոյկոտըքաղաքական պայքարի գործիքներից մեկն է, և ցանկացած պահի եռյակը կարող է ընտրել նաև այդ տարբերակը:

Հայերեն

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով