Հոկտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հոկտեմբեր, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

Գրողների միության շենքի մոտից

Կմեկնեն Օշական: Այցը նվիրված է Թարգմանչաց տոնին:

11:00-ին

Անգլիական այգում /Իտալիայի փ.1/

Տեղի կունենա Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոն «Կայուն գյուղատնտեսությունը` կանաչ ապագայի երաշխիք» խորագրով, որը կազմակերպել է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն` Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: Փառատոնի բացմանը ելույթ կունենան Երեւանի քաղաքապետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը եւ այլք:

11:00-ին

«Հենարան» ակումբում

Կյուրընկալվի տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Թեմա` «ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցում. վեկտորի այս ընտրությունը տնտեսական ի՞նչ արդյունքներ կտա»:

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրերն են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը: Թեմա` «Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխայի միջազգային օրը»: Բանախոսները կանդրադառնան աղջիկների դերին, կխոսեն նրանց իրավունքների մասին, կներկայացնեն սելեկտիվ աբորտների պատկերը Հայաստանում:

12:00-ին

«Հենարան» ակումբում

Հյուրն է միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Թեմա` «Հոկտեմբերի 10-ի քաղաքական հագեցած օրակարգից հետո»:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Քրդական հուզումները Թուրքիայում. Թուրքիա-Իսլամական պետություն հարաբերությունները» թեմայի շուրջ կխոսի թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

12:00-ին

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում /Կառավարական շենք 3, մուտքը Ավ.Իսահակյանի անվ. գրադարանի կողմից /

«Երեւանյան ճարտարապետական բիենալե-2014» միջոցառումների շրջանակում կազմակերպվում է «Հիդրոկայանների ամբարտակների եւ հիդրոկայանների նախագծման ու կառուցման միջազգային փորձը» թեմայով վարպետաց դաս-հանդիպում` Կանադայից ժամանած կանադահայ ճարտարագետ Սուրեն Լաճեանի հետ:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրերն են բուսակերներ, հոգեբան, գրաֆոլոգ Կարինե Փանոսյանը եւ կենդանիների պաշտպան, իրավաբան Լուսինե Հարությունյանը: Թեմա` «Հոկտեմբերի 11-ը Բուսակերների միջազգային օրն է»:

13:00-ին

Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ հարկի 301 սենյակում

Տեղի կունենա իտալացի անվանի ջութակահար Աննա Տիֆուի, հանրաճանաչ բրազիլացի դիրիժոր Էդեր Պաոլոցիի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։ Նույն օրը` ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Աննա Տիֆուի համերգը, որը կղեկավարեն դիրիժորներ Էդեր Պաոլոցին և Սերգեյ Սմբատյանը։

13:00-ին

Մաշտոցի պուրակում

Տեղի կունենա բուսակերությանը նվիրված միջազգային փառատոն: Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ: Հոկտեմբերի 11-ը Բուսակերների միջազգային օրն է:

16:00-ին

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքում (Բաղրամյան պող.40, 1-ին հարկ, 133W սենյակ)

Տեղի կունենա «Օրինականության և արդարության հաստատումը արբիտրաժի միջոցով` Հայաստանի բանկերի միության Ֆինանսական արբիտրաժ հիմնարկի օրինակով» թեմայով կլոր սեղան-քննարկում, որտեղ հետազոտողներ Կարինե Պողոսյանը, Հեղինե Բադալյանը և Մարիամ Մկրտիչյանը, փորձագետ Աիդա Ավանեսյանի ղեկավարությամբ կներկայացնեն «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի «Քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնության ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները:

Հայերեն English Русский