Քաղաքականություն

Որևէ մեկը արյան գնով նվաճած սահմանին մաքսակետ չի դնի. Հովհաննես Սահակյան

1 րոպեի ընթերցում

Որևէ մեկը արյան գնով նվաճած սահմանին մաքսակետ չի դնի. Հովհաննես Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար ցանկացած բարեփոխում չի կարող լինել Արցախի կայացմանը և զարգացմանը խանգարելու հաշվին: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում Հայաստանի և Արցախի սահմանին մաքսակետ դնելու հնարավորության մասին հարցին: «Ես կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող ընկալել և ընդհանրապես թույլ տալ, որ մաքսակետ դրվի այն սահմանին, որը մենք նվաճել ենք արյան գնով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի սահմաններին մաքսակետեր դնելու թեման պետք չէ այդքան քննարկել և շահարկել, քանի որ դրանով կարող ենք ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի գնա քայլերի, որոնք կարող են վտանգել Արցախի անկախությունը և խոչընդոտել զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում