Եռյակի ուժերի ղեկավարները կմասնակցեն հանրահավաքներին , սակայն հայտնի չէ՝ որին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակը առայժմ չի հստակեցնում՝ կմասնակցեն երեք քաղաքական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») ղեկավարները հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին, թե` ոչ: Խորհրդարանում եռյակի հերթական աշխատանքային հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ լիդերների մասնակցություն հանրահավաքներին անպայման լինելու է, սակայն իրենք քննարկում են, թե որ պահին դա կլինի: «Լիդերների մասնակցություն անպայման լինելու է, սակայն քննարկում ենք, թե որ պահին դա կլինի: Դա մարտավարական խնդիր է: Որևէ մեկը չի հայտարարել, որ մեկ հանրահավաք է լինելու. չի բացառվում՝ հոկտեմբերի տասից հետո էլ լինեն հանրահավաքներ, որոնցից մեկին քաղաքական ուժերի ղեկավարները կմասնակցեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը:

Նա տեղեկացրեց, որ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են առաջիկա համապետական հանրահավաքի օրակարգի հետ կապված հարցեր, Կառավարության պատասխանը իրենց ներկայացրած 12 կետերին և այլ հարցեր:

Պատգամավորը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 9-ին տեղի կունենա եռյակի հերթական հանդիպումը, որի ժամանակ կհստակեցվեն հանրահավաքի հետ կապված բոլոր մանրամասները:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին