Քաղաքագետը Հայասատանում փոփոխությունների ուղին տեսնում է իշխանություն-ընդդիմություն համագործակցության մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը առաջարկում է երկրում բարեփոխումներ իրականացնելու իր տեսլականը: Հարթակին կանգնող ուժը պետք է առաջնորդվի «եղիր հայամետ, գործիր հայաստանակենտրոն» սկզբունքով: Հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց քաղաքագետը: «Իշխանությունն ու ընդդիմությունը համբերատարորեն պետք է օգնեն իրար Հայաստանը փոփոխությունների տանելու համար, այլապես բևեռացված աշխարհում մենք տանուլ կտանք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով` «թեժ աշուն» ու «սառը ցնցուղ» արտահայտությունները գործադրողները պետք է հաշվի առնեն, որ ժողովուրդն ինքնիշխան է ու պետք է կայանա նրա կամքը: «Որևէ ժողովուրդ, որը կամք ունի երկրում մնալու ու երկիր ստեղծելու, ոչ մի այլ երկրի կողմից չի կարող ճնշվել»,- ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը կարծում է, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի տրամադրությունը կհուշի ընդդիմության ղեկավարությանը, թե ինչ պահանջներ առաջարկել: «Այն, թե ես ինչ կուզենայի հանրահավաքում հնչեր. եթե իսկապես արմատական փոփոխություններ է ուզում եռյակը, ապա այն չպետք է հանգի միայն իշխանության փոփոխության պահանջին: Երկրում պետք է կառուցվի իրավական պետություն, պետք է հստակ ասեն, թե տնտեսական քաղաքականության հենքն ինչն է լինելու: Ես կուզենայի Գերմանիայի տնտեսական ուսմունքն այստեղ կիրառվեր: Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում էլ պետք է հռչակվի` «ոչ մի կողմնորոշում» մոտեցումը, ցանկացած կողմնորոշում մահ է բերում»,-ավելացրեց քաղաքագետը` քաղաքական գործընթացի մոնիտորինգի գործում կարևորելով սոցիոլոգների ու քաղաքագետների դերը:

Եվրասիական տնտեսական միությունից քաղաքագետը մեկ կարևոր ակնկալիք ունի, որ Հայաստանի իշխանությունները պետք է խրախուսեն ներքին արտադրողներին` միաժամանակ խոչընդոտելով ներկրումները Հայաստան:

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին