«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հերքում է հնարավոր սնանկության մասին լուրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էյր Արմենիա» ավիաընկերությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ ավիաընկերությունն առաջիկայում հնարավոր է սնանկ հայտարարվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը:

«Ավիաընկերության մոտալուտ սնանկության վերաբերյալ 1.am-իկողմից տարածած լուրերի հետ կապված, «Էյր Արմենիան» տեղեկացնում է բոլորին, որ նման բան չկա: Ընկերությունը լավ ժամանակներ չի ապրում, բոլոր հակառակորդները առիթը բաց չեն թողնում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա լրատվամիջոցների օգնությամբ ընկերությանը վարկաբեկող բացասական լուրեր տարածել: Մենք երբեք չենք ունեցել Դուբայից գնված և ոչ մի օդանավ: Ընկերության պարկը համալրած օդանավերը վարձակալված են համապատասխան պայմանագրերով` հոլանդացիներից: Պայմանագրերի շրջանակներում իրականացվում է նրանց տեխնիկական սպասարկումը արտերկրում: Ցավոք, օդանավերից մեկի սպասարկումը պլանավորված չէր ընկերության կողմից: Օդանավերի սակավությունն էլ բերել է չվացուցակի որոշակի փոփոխությունների»,- ասվում է ավիաընկերության ուղարկած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ աշխատակիցներից և ոչ մեկին ազատման դիմում ներկայացնելու խնդրանք չի ներկայացվել, և բոլոր աշխատակիցները շարունակում են աշխատել ընկերությունում:

«Մեզ զարմացնում և մտահոգում է լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվությունը: Յուրաքանչյուր նմանատիպ հայտարարություն առաջին հերթին վնասում է հայկական փոխադրող, «Հայոց Երկինք» ունենալու հայրենասիրական գաղափարներին և նոր «Էյր Արմենիա» ընկերությանը»,- նշում է ավիաըկերությունը:

«Առաջին լրատվական»-նը հոկտեմբերի 2-ին, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր , որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում, հավանաբար, սնանկ կհայտարարվի: «Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի «Զվարթնոց» օդանավակայանին: Բացի այդ՝ դեռ չի վճարել նաև Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը և դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի: Մեզ հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին և խնդրել ազատման դիմումներ գրել, քանի որ այլևս չի կարող վճարել նրանց աշխատավարձը»,- հայտնել էր կայքը:

Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ին հայտնել էր, որ «բոլոր ավիաընկերություններն էլ պարբերաբար գումարային պարտավորություններ ունենում են, բայց ես չեմ կարող ասել՝ այս պահին «Էյր Արմենիան» պարտք ունի՞, թե՞ ոչ, և եթե ունի, ապա որքան է: Լավ կլինի իրենցից ճշտեք գումարային հարցերը»:

Հայերեն English

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները