Մահացել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը /լրացված/

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանկարծամահ է եղել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Արմենպրես»-ին կուսակցության գրասենյակից տեղեկացրին, որ նրա առողջական վիճակը վատացել է սեպտեմբերի 29-ի առավոտյան: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Մահվան ստույգ պատճառներն առայժմ չեն հաղորդվում:

«Դավիթ Հակոբյանին մեր հիվանդանոց հասցրել են մահացած վիճակում: Նա ամիսներ առաջ սրտի հետ կապված խնդիրներ ուներ և մեր հիվանդանոցում կատարվել էր նրա սրտի անոթների ստենտավորում»,-տեղեկացրեց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժնի վարիչ Սուրեն Ներսեսյանը:

«Արմենպրես»-ը ցավակցում է Դավիթ Հակոբյանի հարազատներին եւ մերձավորներին:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում