Ընդդիմադիր եռյակը թույլ է եւ զուրկ ռեսուրսից. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքաղաքական կյանքում Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե ընդդիմության միավորումն է, այլ ընդդիմության ստեղծումը: Հայաստանում դասական ընդդիմություն գոյություն չունի, եւ հենց սրանով է պայմանավորված, որ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երբեք լուրջ չի վերաբերվել ընդդիմադիր եռյակի գործունեությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ քաղաքագետի, եռյակը, որպես ընդդիմադիր միավորում երբեք գոյություն չի ունեցել, քանի որ ցանկում ընդգրկված կուսակցությունները չեն կարող միավորվել ոչ հանուն, ոչ էլ ընդդեմ ինչ-որ գաղափարախոսության:

«Իրավիճակը շատ պարզ է եւ ակնհայտ: Ընդդիմությունը շատ թույլ է, չունի ռեսուրս, իսկ առաջիկայում համապետական ընտրություններ չկան: Հայաստանի լրջագույն խնդիրը ոչ թե ընդդիմության միավորումն է, այլ ընդդիմության ստեղծումը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին սպասվելիք եռյակի նախաձեռնած հանրահավաքին` Իսկանդարյանը խոստովանեց, որ հոռետես է եւ լուրջ զարգացումներ թե' այդ հանրահավաքից,թե' եռյակից չի սպասում: Ըստ նրա, հանրապետականները իրենց լավ եւ հարմարավետ են զգում ներքաղաքական կյանքում, քանի որ ընդդիմությունն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում, իսկ բոլոր կարեւոր պաշտոններում հանրապետականներն են:

«Լուրջ զարգացումների համար ընդդիմությունը պետք է կարողանա փողոց դուրս բերել հինգ հարյուր հազար մարդու, դա նրանք անել չեն կարողանա: Առավելագույնը նրանք կկարողանան մեկ կամ երկու հազար մարդու դուրս բերել փողոց, դա արդեն լուրջ թիվ չէ: Եռյակի ուժերը պարզապես ցանկանում են մնալ քաղաքական կյանքում եւ չմեռնել որպես ուժ: Իսկ դրա համար ժամանակ առ ժամանակ նրանք պետք է հայտարարություններ կատարեն, հանրահավաքներ կազմակերպեն»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀՀ ԱԺ չորս խմբակցությունները` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, Հայ ազգային կոնգրեսը գարնանը միավորվել էին ընդդեմ իշխանության: Իրենց պահանջները նրանք հրապարակել են տասներկու կետ պարունակող փաստաթղթում եւ պահանջել դրանց կատարումը: Մեկ շաբաթ առաջ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեց, որ դուրս է գալիս քառյակից եւ դադարեցնում համագործակցությունը: Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսվում է եռյակի հանրահավաքը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի