Ռուբիկ Հակոբյանն արդյունավետ է համարում եռյակի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն չի հայտարարել, որ վերջնականապես դուրս է գալիս քառյակից, այլ ընդամենը հայտարարել է, որ չի մասնակցելու հանրահավաքին: Այս մասին ՀՀ ԱԺ-ում, ոչ իշխանական եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հանդիպումից հետո լրագրողների հեռ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ է արվում, որպեսզի առաջիկայում էլ նոր կորուստներ չլինեն: «Մենք հիմա էլ կորուստներ չունենք: ՀՅԴ-ն չի հայտարարել քառյակից դուրս գալու մասին: Առաջիկայում էլ կորուստներ չենք ունենա, որովհետև երեք քաղաքական ուժերն արդյունավետ աշխատում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ իրենց գործընկերները հստակ բացատրել են, թե ինչու չեն մասնակցում հանրահավաքին: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ մնացած հարցերում ՀՅԴ-ն շարունակելու է համագործակցել իրենց հետ: «Հիշեցնեմ, որ հանրահավաքի ժամանակ մենք ամփոփելու ենք քառյակի ներկայացրած 12 կետերի կատարման արդյունքները, որին միանում է նաև ՀՅԴ-ն, իսկ այդ ամփոփման տեքստը մենք քննարկելու ենք նաև ՀՅԴ-ի հետ»,- ընդգծեց Հակոբյանը:

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ