Կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել. Գալուստ Սահակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության համար կառավարման գործող կիսանախագահական համակարգը ձեռնտու է՝ ելնելով նեղ կուսակցական շահերից, սակայն ՀՀԿ-ում, համապետական շահերից ելնելով, գտնում են, որ այժմ քաղաքական կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է բացատրում իր կուսակիցների կարճ հիշողությունը, որ ընդամենը մեկ տարի առաջ խիստ քննադատում և անգամ վտանգավոր էին համարում կառավարման խորհրդարանական համակարգը, իսկ այսօր նույն եռանդով հակառակն են պնդում։ «Համապետական շահերից ելնելով՝ մենք գտնում ենք, որ այժմ քաղաքական կառավարման մոդելի փոփոխության խնդիր է առաջացել: Մենք ոչ թե գտնում ենք, որ դա այն բանաձևն է, որը սպառիչ կերպով բավարարում է ՀՀԿ-ին, այլ սպառիչ ձևով բավարարում է մեր հասարակությանը և քաղաքական ուժերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով` այսօր իշխանությունները ոչ թե մտածում են կառավարման չինովնիկական պրոցեսներով առաջ գնալու, այլ այն մասին, որ քաղաքական համակարգն ինքը կարողանա կառավարման մաս դառնալ: «Այս տեսակետից` մենք ինքնազսպման մեխանիզմներով գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի