ԱԺ նախագահը ՀԱԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը «մանկական հրճվանք ապրել» է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանիայն հայտարարությանը, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ձնագնդի նման մեծացող գործընթաց է և իշխանություններն արդեն վախեցած են,վկայում է այն մասին, որ նամանկական հրճվանք է ապրում: Այս կարծիքը ՀՀԱզգային ժողովում, լրագրողների հետ զրույցում հայտնեցԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ես կարծում եմ, որ Լևոն Զուրաբյանը մանկական հրճվանք է ապրում, որովհետև չի կարելի ԲՀԿ-ի թևի տակ մտնել և հոխորտալ, որ կարող են ինչ-որ գործողություններ ծավալվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ քառյակի գործունեության մեջ վճռորոշ է ԲՀԿ-ի դերը: Միևնույն ժամանակ, ԱԺ նա նկատեց, որ ԲՀԿ-ն երբեք նման հայտարարություններ չի անում: «ՀԱԿ-ը իրեն համոզել է, որ կարող է ինչ-որ բան փոխել և փշրանքներից օգտվել: ՀԱԿ-ը յոթ հոգանոց խմբակցություն է, բայց ես չեմ տեսել, որ նրանցից 3-ը միասնական կարծիք հայտնի»,- նկատեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահն այն կարծիքին է, որ «Հանրապետական»-ը դեռ երկար ժամանակ կարևոր դերակատարում կունենա Հայաստանում: Հարցին, թե Վահրամ Բաղդասրայանին հաջողվոո՞ւմ է հանրապետականներին բերել նիստին դահլիճ և կազմակերպել պատշաճ քվեարկություն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Նույնիսկ եթե որևէ քվեարկություն ընդդիմությունը կարողանա ձախողել, դա ձախողում չէ, որովհետև նույն օրինագիծը նորից շրջանառության մեջ է դրվում: Մամուլում լուրեր են շրջանառվում, թե քառյակը իր գործունեությամբ ձախողում է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, բայց ասեմ, որ իրենց այդ տեսակետն է ձախողումը»,- նշեց ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանը վստահ հայտարարեց, որ չի թույլատրի, որ ԱԺ-ում աշխատանքների ձախողում լինի: Դիտարկմանը, թե, թույլ չտալ ասելով, նկատի ունի` պետք է զանգի պատգամավորներին և հերթով նիստերի դահլիճ հրավիրի, Սահակյանն այսպես արձագանքեց. «Չէ, դա հարսանիք չէ, որ զանգես, ասես` ով է գալիս հարսանիքին, և ով` ոչ: Հանրապետականն իր ռազմավարությունն ունի և ցանկացած պայմաններում կարողանում է այդ ռազմավարությունը համապատասխանեցնել իրավիճակին: Այնպես չի, որ պատգամավորի գալ-չգալով է գործում «Հանրապետականը»:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին