Եռյակի հանդիպմանը քննարկվել են առաջիկա հանրահավաքի օրակարգի հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի հանդիպման օրակարգում եղել է 3 հարց: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քննարկվել են առաջիկա մարզային այցելությունների ժամանակացույցը վերջնականապես հաստատելու, քառյակի՝ իշխանություններին ներկայացրած 12 կետանոց պահանջների կատարման ամփոփման, հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի օրակարգի հստակեցման հարցերը: «Մենք վերջնականապես հաստատեցինք մարզային այցելությունների ժամանակացույցը, որն ավելի վաղ ներկայացրել էինք. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը մենք կանցկացնենք 10 մարզային հանդիպումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Հակոբյանը:

Անդրադառնալով կառավարությանը ներկայացրած պահանջների կատարման արդյունքներին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք արդեն ունեն նախնական գնահատականները, սակայն ամբողջական տեսքի կբերեն միայն սեպտեմբերի 30-ին, երբ կավարտվի իրենց ներկայացրած վերջնաժամկետը: «Մենք այս հարցը քննարկելու ենք նաև մեր դաշնակցական ընկերների հետ և հանրահավաքի ժամանակ ներկայացնելու ենք արդյունքները»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին՝ Հակոբյանը ընդգծեց, որ օրակարգը բավականին ընդգրկուն է լինելու: Նրա խոսքով` միայն 12 կետերին չէ, որ անդրադարձ կլինի: «Մենք հիմա քննարկում ենք, թե ինչ հարցերի պետք է անդրադառնանք հանրահավաքի ընթացքում: Օրակարգը ընդգրկուն է լինելու: Կարծում եմ, որ մենք ժամանակ ունենք այն հստակեցնելու համար: Մեզ այդ հարցում կօգնեն նաև մարզային այցելությունները, որոնց նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, և այդ հարցերը կբարձրացնենք հանրահավաքի ժամանակ»,- հավելեց Հակոբյանը:

Դեռևս հստակ չէ՝ կմասնակցեն հանրահավաքին երեք ուժերի ղեկավարները: Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ այս պահին նաև այդ հարցն է քննարկվում, և առաջիկայում պարզ կդառնա՝ մասնակցելու են, թե ոչ:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին