Քաղաքականություն

ԱԺ եռյակն սկսեց հանդիպումներ անցկացնել առանց ՀՅԴ-ի

1 րոպեի ընթերցում

ԱԺ եռյակն սկսեց հանդիպումներ անցկացնել առանց  ՀՅԴ-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերը՝ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը, սեպտեմբերի 23-ին կանցկացնեն հերթական հանդիպումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ հանդիպումը տեղի կունենա ժամը 14:00-ին «Ժառանգություն» խմբակցությունում: «Հանդիպման օրակարգը դեռևս պարզ չէ. Այն տեղում կորոշենք»,- ասաց Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ հնարավոր է քննարկվի նաև մարզային այցելությունների ժամանակցույցը: Երեք քաղաքական ուժերի վերջին նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են հանրահավաքներ անցկացնել մարզերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում