Քաղաքականություն

Անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ն կքննարկի «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը

2 րոպեի ընթերցում

Անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ն կքննարկի «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն դեռևս չի քննարել խորհրդարանում «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քառյակի նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քառյակի առաջիկա նախաձեռնությանը` նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստ կլինի անդրադառնալ այդ հարցին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «Նրանք նման նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև անցած նստաշրջանի ընթացքում, սակայն մենք առաջարկեցինք սպասել, քանի որ այդ ժամանակ «Նաիրիտ»-ում ներդրումային ծրագրեր էին քննարկվում, բանակցություններ էին ընթանում»,- պարզաբանեց նա:

Բաղդասարյանն ընդգծեց, որ քառյակի համապատասխան առաջարկից հետո քաղաքական մեծամասնությունը կուսումնասիրի խնդիրը: «Եթե նկատենք, որ որևէ քայլ, որևէ շարժ բանակցությունների ուղղությամբ չկա, ինձ թվում է, որ կանդրադառնանք այդ հարցին և կքննարկենք»,- նշեց նա:

Առաջիկա քառօրյայի ընթացքում ԱԺ ոչ իշխանական քառյակը պատրաստվում է հանդես գալ «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Քառյակի անդամ բոլոր 4 քաղաքական ուժերն այս հարցում արդեն համաձայնության են եկել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում