ՀՅԴ-ն կներկայացնի առաջարկների փաթեթ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն պատրաստվում է մասնակցել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բովանդակային քննարկումներին և ներկայացնել իր առաջարկները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք մասնակցելու ենք բովանդակային քննարկումներին և ներկայացնելու ենք բարեփոխումների մեր փաթեթը, ներկայացնելու ենք այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մենք ցանկանում ենք տեսնել սահմանադրական բարեփոխումների արդյունքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքն այս պահին համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե իշխանությունները սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել են կրկին վերարտադրվելու հնարավորություն ունենալու համար: «Եթե մեր առաջարկած փաթեթն ընդունվի, ապա բացառվում է, որ իշխանությունները վերարտադրվելու հնարավորություն ստանան: Եթե ընդունվեն մեր առաջարկները, մենք հնարավորություն կստանանք երկիրը տանել զարգացման ճանապարհով, մենք նոր Հայաստան կունենանք»,- նշեց Ռուստամյանը:

Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց, որ եթե իշխանությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկները չընդունեն, այդ դեպքում իրենք ևս կհայտարարեն, որ սահմանադրական բարեփոխումներով իշխանությունները վերարտադրվել են ցանկանում:

Ռուստամյանը նկատեց, որ ցանկացած իշխանություն ինչ-որ ժամանակ փոխզիջումների է գնում, երբ զգում է, որ կարող է կորցնել ամեն ինչ: Պատգամավորը չի բացառում, որ իշխանությունները, սահմանադրական բարեփոխումների դիմելով, զիջումների են գնում, իսկ իրենք կողմնակից են այդ զիջումներին:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի