Արծվիկ Մինասյանը քաղաքական ուժերին կոչ է անում գործել միասնաբար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որոնց միջոցով ցանկանում է հասնել կառավարման մոդելի փոփոխությանը: Այս մասին «Սահմանադրական բարեփոխումներ. Թեր և դեմ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՅդ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին և սա կոնյունկտուրային մոտեցում չէ, այլ մոտեցում է, որը մենք արտահայտել ենք տարիների ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ իրենք ցանկանում են հասնել կառավարման մոդելի փոփոխության, քանի որ փորձը ցույց է տվել, որ գործող կիսանախագահական համակարգն իրեն չի արդարացրել, և երկրում առկա բոլոր բացասական երևույթները ձևավորվել են հենց կառավարման կիսանախագահական մոդելի արդյունքում: «Մենք չենք ասում, որ փոխելով կառավարման մոդելը` առկա բոլոր խնդիրները կլուծվեն, սակայն սրանով մենք կարող ենք այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջին լուրջ քայլն անել»,- նշեց ՀՅԴ պատգամավորը՝ ընդգծելով, որ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության բոլոր ճյուղերը զրկված են ինքնիշխանությունից:

Ներկայիս կառավարման մոդելի մյուս բացասական դրսևորումը Արծվիկ Մինասյանը համարում է դատական համակարգի թերությունները: Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով հնարավոր կլինի ձևավորել անկախ դատական համակարգ, ինչը շատ կարևոր նշանակություն ունի:

Պատգամավորի խոսքով՝ մեկ այլ կարևոր խնդիր է մարդու իրավունքների գերակայության ապահովման մեխանիզմների ամրագրումը: Այս հարցի լավագույն լուծումը նույնպես պատգամավորը տեսնում է սահմանադրական բարեփոխումների իրականացման մեջ:

Եզրափակելով ելույթը՝ Արծվիկ Մինասյանը քաղաքական ուժերին կոչ արեց միասին քննարկել և իշխանություններին ներկայացնել այն փոփոխությունները, որոնք իրենք ցանկանում են տեսնել սահմանադրական բարեփոխումների արդյունքում: «Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի իշխանությունները հետագայում վերարտրադրվելու հնարավորություն չունենան, եթե մենք ցանկանում ենք ունենալ կառավարման արդյունավետ համակարգ և դեպի զարգացում գնացող Հայաստան, մենք պետք է միասին քննարկենք և ներկայիս իշխանություններին ներկայացնենք մեր փաթեթը, որը ցանկանում ենք տեսնել սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Սա է երկիրը դեպի զարգացում տանող միակ ճանապարհը, ինչի մասին Դաշնակցությունը խոսել է բազմաթիվ անգամ»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորը նաև ներկայացրեց այն առաջնահերթ փոփոխությունները, որ իրենք ցանկանում են ստանալ սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Առաջին կարևոր հարցը պատգամավորը անկախ ընտրական մարմին ունենալն է համարում, երկրորդը՝ ընդդիմությանը վերահսկողության լուրջ լծակների տրամադրումը և նրա դերի էական բարձրացումը:

Հայերեն

ԵՄ անդամ երկրների դեսպանները Սյունիքում քննարկել են «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության հետագա առաջնահերթությունները

Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են գործարար կապերի խթանումը մի շարք ոլորտներում

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին