Մշակույթ

Երևանում կբացվի Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի կենտրոն

2 րոպեի ընթերցում

Երևանում կբացվի Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զարգացնում են ժամանակակից հայ մուլտիպլիկացիան ու փորձում լավագույն ավանդույթները սերունդներին փոխանցելու համար կենտրոն հիմնել: Այս նպատակով արդեն ՀՀ կառավարությունը 123 մլն 600 հազար դրամ է հատկացրել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի գործադիր տնօրեն Հայկ Սահակյանցը, որոշ ժամանակ առաջ իրենց տրամադրության տակ է անցել Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի 620 քմ տարածքը: «Այնտեղ ապագայում կլինի մանկական նկարչական դպրոց, կինոթատրոն, անիմացիայի դպրոց, բուն ստուդիան, ինչպես նաև մուլտիպլիկացիայի թանգարան: Նախկին դպրոցի տարածքում անհրաժեշտություն կա կատարելու վերանորոգման աշխատանքներ և կառավարության կողմից հատկացված գումարները մենք ուղղելու ենք այդ աշխատանքներին», - ասաց Հայկ Սահակյանցը: Արդյունքում ստեղծվելու է Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի կենտրոն, որի բացումը տեղի կունենա հաջորդ տարի գարնանը:

Ռոբերտ Սահակյանցը մոտ 100 անիմացիոն ֆիլմերի սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր է: Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Էստոնիայում: Սահակյանցը մահացել է 2009 թվականին Երեւանում` երկարատեւ հիվանդությունից եւ սրտի բարդ վիրահատությունից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում