Քաղաքականություն

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ձգձգվում է Ադրբեջանի պատճառով. Վահրամ Բաղդասարյան

2 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ձգձգվում է Ադրբեջանի պատճառով. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ձգձգման պատճառն Ադրբեջանի վարած քաղաքականությունն է: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Տարբեր ատյատներում նշվում է, որ մենք բոլորս արագացման կողմնակից ենք, և բոլորն էլ փաստում են նաև այն, որ կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Արդբեջանը, բայց եթե արմատական ուսումնասիրություններ ենք կատարում, պարզվում է, որ մեր ագրեսոր հարևանն ինքն է այդ ձգձման պատճառը, որովհետև հանդիպումներից անմիջապես հետո ռազմատենչ հայտարարություններ է անում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրական է գնահատում այն հանգամանքը, որ բանակցություններն ակտիվացել են՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները: Պատգամավորը նաև նկատում է, որ Սոչիում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն էլ որոշ չափով պակասել է, ինչը ևս կարելի է դրական համարել:

Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ վերջին շաբաթների ընթացքում սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած լարվածությունը մեկ նպատակ ուներ. Ալիևը ցանկանում էր հանդիպումից առաջ նման իրավիճակ ստեղծել և հետո իր մեթոդներով դա հայկական կողմին վերագրել, սակայն դա նրա մոտ չստացվեց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում