Քաղաքականություն

Թուրքիայի վարչապետի գրասենյակից և ԱԳ նախարարությունից չեն բացառել Նալբանդյանի հետ հանդիպումների հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի վարչապետի գրասենյակից և ԱԳ նախարարությունից չեն բացառել Նալբանդյանի հետ հանդիպումների հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունն անակնկալի է բերել Թուրքիայի ԱԳՆ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը:

Թուրքիայի վարչապետի գրասենյակից և արտգործնախարարությունից ստացած տվյալների համաձայն` Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Անկարա կատարելիք իր առաջին այցի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում