Օգոստոսի 28-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

Երևանի Մոսկվայի տանը

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի մասնաճյուղը լուսանկարչական ցուցահանդես կկազմակերպի՝ պահանջելով ազատ արձակել «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինին: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

11:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբի

Հյուրն էթուրքագետ Հակոբ Չաքրյանը: Թեմա` «Հայաստանի համար ի՞նչ նշանակություն կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Կարո՞ղ է դա առնչվել Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ»:

12:00-ին

Մոսկվայի տան դիմացից

Լրագրողները կմեկնեն Վանաձոր` մասնակցելու «Բարի արագիլ» ծրագրի շրջանակներում մարդասիրական զարգացման միջազգային հասարակական կազմակերպության և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչների կողմից Վանաձորի մանկատան սաներին հագուստ, սննդամթերք և հիգիենայի պարագաներ հանձնելու միջոցառմանը:

12:30-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում /հասցե` Մ.Մկրտչյան 5/

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված«Yerevan Show 2014» 4-րդ ոսկերչական ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին: Ասուլիսի բանախոսներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը,«Yerevan Show 2014» ցուցահանդեսի տնօրեն, Հայ ոսկերիչների համաշխարհային միության փոխնախագահ Բերջ Աբազյանը:

13.00-ին

«Արմատ» մամուլի ակումբի

Հյուրն է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Թեմա`«Ի՞նչ փոփոխություն կբերի ներառական դպրոցների ավելացումը: Արդյո՞ք իսկապես դպրոցներում լուծված են մի շարք խնդիրներ, որոնց մասին նշում են ոլորտի պատասխանատուները. կոռուպցիա, կադրային խնդիր»:

14:00-ին

Գյումրի քաղաքի «Տիրամայր Հայաստան» ուսումնական կենտրոնում /հասցե՝ Անի թաղամաս, Չարենցի փողոց 6/

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը