Օգոստոսի 27-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:50-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում

Տեղի կունենա Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ԱԻՆ-ին տրամադրված փրկարարական մեքենաների ցուցադրությունը: Շնորհակալական խոսքով հանդես կգա ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Միջոցառմանը ներկա կլինեն «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջին:

11:00-ին

Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի մասնաշենքում /Ալեք Մանուկյան 13/

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի հանրապետության ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

11:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կխոսեն թեժ աշնան հնարավոր զարգացումների, ՀՀ տնտեսական նոր իրավիճակի եւ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահԱրթուր Աթոյանի և ջրաբան, Հասարակական էկոլոգիական դաշինքի փորձագետ, անկախ փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի ասուլիսը: Թեմա` «Ի՞նչ ջուր ենք մենք խմում: Ջրային ռեսուրսների կառավարումն ու առկա խնդիրները: Լուծման ուղիներ»:

12 :00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

Հյուրերն են փաստաբան Տիգրան Մուրադյանը և ձայնային և տեսասկավառակների վաճառքը կազմակերպող կրպակատերերը: Թեմա` «Ձայնային և տեսասկավառակների վաճառքը կազմակերպող կրպակատերերը կանգնած են լուրջ խնդրի առաջ. շուկայում սպասվում են բազմակի թանկացումներ: Տեսահենության (պիրատության) խնդրի շահարկում»:

12:00-ին

«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովա

19)

Տեղի կունենա «Միջուկային զինաթափում։ Միջազգային հարթակում Հայաստանի և Ղազախստանի համատեղ ջանքերը» թեմայով կլոր սեղան-քննարկում և ֆոտոցուցահանդես: Միջոցառմանը ներկա է լինելու նաև Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ե. Բոզժիգիտովը:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի ասուլիսը: Թեմա` «Ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներ: Քաղաքական թեժ աշնան սպասումներ»:

12:00-ին

Golden Tulip հյուրանոցում

Տեղի կունենա «Ագրոմշակույթ պարբերաանի» շնորհանդեսը: Ելույթ կունենան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնի

Հյուրն է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը: Թեմա` «Համալիրի փաստաբանի և ներկայացուցիչների

պնդմամբ` ԴԱՀԿ-ն համալիրի 1 ք/մ-ը գնահատել է Աջափնյակում բնակելի տան 1 ք/մ-ի արժեքով։Կներկայացվի առկա փորձագիտական եզրակացությունը»:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

Հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ «Էրդողան-Դավութօղլու նորացված տանդեմի գործունեության հնարավորհետևանքներըԹուրքիայի ներքաղաքական-հասարակական կյանքի և տարածաշրջանային քաղաքականության վրա: Դիտարկումներ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում»:

13:30-ին

«Peoplemeter» մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan հյուրանոց)

Տեղի կունենա գերթերթև քաշային կարգում WBA, WBO, WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանի ասուլիսը: Բռնցքամարտիկը 4 տարի անց կրկին Հայաստանում է ու կխոսի առաջիկա ծրագրերի մասին:

14:00-ին

«Արմատ» ակումբի

Հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: Թեմա` «Թուրքիայի պահվածքը սահմանային վերջին իրադարձությունների համատեքստում: Մեր երկրի Արտաքին գործերի նախարարի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը»:

Հայերեն English Русский

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է