Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09.15-ին

Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային հանդիպում՝ ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման նպատակով:

09:30-ին

Գյուղատնեսության նախարարության ետնամասից

Լրագրողներին կտանեն Լոռվա մարզ:

10:00-ին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում

Նշանակված է «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով դատական նիստ:

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

Հյուրն է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Թեմա` «Ներքին և արտաքին քաղաքականություն, սահմանադրական բարեփոխումներ»:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են արևելագետ Սարգիս Գրիգորյանը և «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սայիդ Ավդալյանը: Թեմա՝ «Հյուսիսային Իրաքում եզդիների կոտորածները. ինչո՞ւ գերտերությունները չեն միջամտում և հաճախ՝ ոչ էլ արձագանքում. որտեղի՞ց ի հայտ եկան Իրաքում իսլմական արմատականները»:

12:00-ին

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Արգիշտի» սրահում (ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, 9-րդ հարկ)

Տեղի կունենա «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության և «Մեդիա կենտրոնի» համատեղ ասուլիսը, որը վերաբերում է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մատուցած ծառայությունների որակին և հաշմանդամության ճանաչման գործընթացին։

12:00-ին

«ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ)

Լսումների արդյունքների եւ ներկայացված բողոքների մասին կխոսեն Գնդեվազ համայնքի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

12։30-ին

Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտից

Լրագրողներին կտանեն Կենտրոն վարչական շրջան, որտեղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կծանոթանա 2014թ․ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։

13:00–ին

«Արմատ» մամուլի ակումբում

Տեղի կունենա «Հայաստանի շրջափակման խնդիրը ադրբեջանական կողմից, եզրահանգումներ սահմանին տեղի ունեցած դեպքերից, անհրաժեշտ քայլեր առաջիկայի համար» թեմայով ասուլիս: Բանախոս, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյան (Կոմանդոս):

13:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Point Filmsընկերությանռեալիթի-սարսափ ժանրում նկարահանված «Մեռյալհովիտ» կինոնախագիծի մասին կխոսեն ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, սցենարիստ Հարություն Ղուկասյանը, պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանը, դերասան Ելենա Բորիսենկոն և ֆիլմի սաունդթրեքի կատարող«The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը:

Հայերեն English Русский

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է