Օգոստոսի 25-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարմանը, թռչնամսի որակի վերաբերյալ բողոքներին և Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ իրականացված` հավի մսի ստուգումների արդյունքներին կանդրադառնան Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը և «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: Բանախոսները կխոսեն նաև այն հարցի շուրջ, թե որքանով է հայկական արտադրության թռչնամիսը մրցունակ ՌԴ շուկայում:

11:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

Հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ «Էրդողան-Դավութօղլու տանդեմի գործունեությունից ինչպիսի փոփոխություններ կկրի Թուրքիայի քաղաքական գիծը տարածաշրջանում»:

11:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրերն են Վահան Արծրունին և Գրիգոր Առաքելյանը; Թեմա` «Կոմիտասի 145-ամյակին նվիրված «Կոմիտաս. Վերապրում» համերգային միջոցառմանն ընդառաջ:

12:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրերն են Հայաստանի գործատուների համրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Թեմա` «Վերին Լարսի հիմնախնդիրը: Սանկցիաներ. հայկական արտադրանքի արտահանումը ռուսական շուկա: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի սպասվելիք այցը ՀՀ»:

12:00-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

Տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը, որտեղ նախարարը կամփոփի վերանշանակումից հետո պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքները և կներկայացնի նոր ուսումնական տարվան ընդառաջ նախատեսված ծրագրերը:

12:00-ին

Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում

Կշարունակվի լսվել մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի փաստաբանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության:

12:00-ին

«Մեդիա կենտրոն»-ում

Տեղի կունենա ասուլիս՝ «Հանրակրթությունից անցում բուհական կրթության. առկա խնդիրներ» թեմայով:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ

հարկ)

Տեղի կունենա Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի

ասուլիսը։ Թեմա՝ «Միջին Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները և հայկական տեղեկատվական դաշտի ներկայիս վիճակը»:

12:00-ին

«Ազդակ» լրագրողական ակումբի

Հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Թեմա` «Ներքաղաքական ամռան ավարտ եւ սպասվելիք ներքաղաքական աշուն»:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը