9 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
22 օգոստոս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
11:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբի |
Հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` «Անկախության հռչակագրի տարեդարձ, անկախության արժեքի գիտակցում: 24 տարիների ընթացքում որքանո՞վ են իրականացվել անկախության հռչակագրում արծարծված նպատակները»: |
|
11:00-ին |
«Peoplemeter» մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan) |
Տեղի կունենա հոգեբան Ռուբեն Աղուզումցյանի ասուլիսը՝ նվիրված Անկախության Հռչակագրի 24-ամյակին: Թեմա՝ «Անկախության սերունդ. ինչպե՞ս է փոխվել հայ մարդը 24 տարիների ընթացքում»: |
|
11:00-ին |
Դավթաշեն 3-րդ թաղամաս, 23/5 շենքում (նախկին կադաստրի մասնաշենք): |
Տեղի կունենա «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության նորակառույց գրասենյակի հանդիսավոր բացման արարողությունը: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբի |
Հյուրերն են Լևոն Իգիթյանը և Ֆերդինանտ Առաքելյանը: Թեմա` «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հանձնումը Պաշտպանության նախարարությանը»: |
|
11:00-ին |
«Երկու երես» մամուլի ակումբում |
Տեղի կունենա ասուլիս «Որքանո՞վ են հարմարեցված քաղաքի փողոցներն ու շենքերը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Արդյո՞ք թեքահարթակները հարմարավետ են և համապատասխանում են նորմերին: Խնդիրներ և լուծման տարբերակներ» թեմայով: Հյուրերն են «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և «Էխո» հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը: |
|
11:30-ին |
«Անի Պլազա հոթել» հյուրանոցի համալիրի «Գառնի» սրահում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս: Թեմա` «Պետական աջակցման ծրագրի շրջանակներում ագրո ոլորտի զարգացման և դրա խնդիրների ներկայացում: Բիոլոգիական նոր պարարտանյութի հայտնագործման ներկայացում, պետության խնդիրները, դրանց լուծումները: Բանախոսներ`«ԱրմենԲիոթեք» ընկերության հիմնադիր տնօրեն` Սիամաք Ալիզադեհ, «ԱրմենԲիոթեք» ընկերության փոխտնօրեն Վահիկ Նաիրյան, «ԱրմենԲիոթեք» ընկերության խորհրդատու Վարդան Գրիգորյան, «ԱրմենԲիոթեք» ընկերության շուկայի պատասխանատու Սիամաք Էբադի: |
|
11:45-ին |
«Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում» (մուտքը «Հանրապետության» հրապարակ մետրոյի և Ավ. Իսահակյանի գրադարանի կողմից) |
Տեղի է ունենալու ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը: |
|
12:00-ին |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում |
Տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը կներկայացնի նախարարության իրականացրած աշխատանքներն ու կատարվելիք ծրագրերը: |
|
12 :00-ին |
«Հայացք» մամուլի ակումբի |
Հյուրերն են ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` «Անկախության հռչակագրի տարեդարձ, անկախության արժեքի գիտակցում: 24 տարիների ընթացքում որքանով են իրականացվել անկախության հռչակագրում արծարծված նպատակները»: |
|
12:00-ին |
«Ֆորում» մամուլի ակումբում (Արշակունյաց 2. Տիգրան Մեծ Հրատարակչություն 3-րդ հարկ, 307 սենյակ) |
Քաղաքագետ Պետրոս Գերպետչյանը եւ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը կխոսեն սահմանում տեղի ունեցող իրադարձությունների եւ փաստավավերագրական ու հայրենասիրական ֆիլմերում դրանց արտացոլման մասին: |
|
12:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
ՄՀՀ վերջին զարգացումների վերաբերյալ մանրամասներ կներկայացնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը: |
|
12:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտԱրմեն Ճզմաչյանը կներկայացնի գրանցված ջրահեղձման դեպքերի և այլ պատահարների մասին` նախորդ տարվանույն ժամանակահատվածիհամեմատ, ինչպես նաև կխոսի տարվող ջրափրկարարական աշխատանքների մասին: |
|
12:30-ին |
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մոտից (Աբովյան 50/5) |
Լրագրողները կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները կհանդիպեն տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամների և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ։ |
|
13:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
Վրացագետ Ջոնի Մելիքյանը կխոսի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի` Հայաստան այցի մասին և կանդրադառնա հայ- վրացական հարաբերություններին: |
|
13:00-ին |
Երևանի քաղաքապետարանում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս, որի շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը կներկայացնի 2014-2015 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև կխոսվի մանկապարտեզներին մատակարավող սննդի որակի նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին: |
|
13:30-ին |
«Մեդիա»կենտրոնում |
Տեղի կունենա ասուլիս՝ հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով փոխանցվող հաշվետվությունների, ինչպես նաև նպատակային սոցիալական վճարումների ընթացքում ծագած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ: Ասուլիսին մասնակցելու են հաշվապահ Շողեր Բաբայանը և տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանը: |
|
14:00-ին |
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում |
Տեղի կունենա Իրանի Փերիո գավառի հայությանը վերաբերող ձեռագրերի ցուցահանդեսի բացման արարողություն: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կընթերցվի ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիի, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ԻԻՀ խորհրդարանում հայազգի ներկա և նախկին պատգամավորների, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության ողջույնի ուղերձը: Կցուցադրվի «Իրանի Փերիո գավառի հայկական գյուղեր» խորագրով ֆիլմը՝ նվիրված վաստակաշատ ուսուցիչ, բանասեր Լևոն Գ. Մինասյանի հիշատակին: |
|
14.00-ին |
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում |
Արարատյան Հայրապետակայն թեմի «Ցերակային կենտրոնը» և մամլո դիվանը հրավիրում են «Թմրամոլության վնասներն ու դրանցից ձերբազատվելու ուղիները» թեմայով քննարկմանը: Քննարկմանը մասնակցում են «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչները, ՀՀ առողջապահության նախարարության, ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի, Հայկական Կարմիր խաչ ընկերության, Նարկոլոգիական կլինիկայի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ներկայացուցիչներ: |
|
18:00-ին |
Կարապի լճի շրջակայքում |
Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպում է Երևանի «Գարեջրի փառատոն»: |