Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

«Անի Պլազա Հոթել» հյուրանոցի Նաիրի սրահում

Տեղի կունենա «Քիմիան այսօր-2014» խորագրով երիտասարդ գիտնականների 4-րդ միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովը կազմակերպվում է «Երիտասարի քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ-ի և «Վրաստանի պրոֆեսիոնալ քիմիկոսների ասոցիացիայի» կողմից:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը կանդրադառնան կառավարության` ընթացիկ տարում Սևանից լրացուցիչ 30 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնելու մասին որոշմանը:

11:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրերն են Ահարոն Ադիբեկյանը և Վարդան Բոստանջյանը: Թեմա` սանկցիաներ Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանը կկարողանա՞ մտնել ռուսական շուկա:

12:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Թեմա` նախընտրական և հետընտրական զարգացումները Թուքիայում: Ծայրահեղ իսլամիստների ակտիվացումը տարածաշրջանում, եզդիների հարցը:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի ասուլիսը: Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքական զարգացումները Ադրբեջանում Սոչիի եռակողմ հանդիպումից հետո: Իրավիճակը ռազմաճակատում: Հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր զարգացումները:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը