Արմեն Երիցյանը բարձր է գնահատում համագործակցությունը ՃՄՀԳ-ի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը բարձր է գնահատում նախարարության համագործակցությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ: Օգոստոսի 12-ին սողանքների կառավարման հայ-ճապոնական եռամյա ծրագրի ընթացքը կարգավորող փաստաթղթերի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Երիցյանը նշեց, որ համագործակցությունը ՃՄՀԳ-ի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա: «2010թ. ճապոնական գործակալության կողմից մեզ հատկացվեց 28 հրշեջ-փրկարարական մեքենա, որոնք դուք տեսնում եք Երևանում: Երևանում մենք ունենք ժամանակակից հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ զինված անհրաժեշտ տեխնիկայով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Երկրորդ ծրագիրը, որի շրջանակում ԱԻՆ-ն աշխատում է ՃՄՀԳ-ի հետ, սեյսմիկ ծառայության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն են: «Ինչպես դուք գիտեք, Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժեր եղել են և լինելու են: Մենք պետք է սա գիտակցենք, և արդեն առաջին 5 սեյսմիկ համապատասխան գործիքները տեղադրվել են Երևան քաղաքում, ատոմակայանում»,- ասաց նախարարը:

Նա կարևորեց նաև համագործակցությունը սողանքների կառավարման հայ-ճապոնական ծրագիրը, որի մեկնարկն արդեն տրված է: Երիցյանը տեղեկացրեց, որ ծրագրի արժեքը շուրջ 3.2 միլիոն դրամ է, որը տրամադրելու է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ոչ թե գումարի, այլ անհրաժեշտ սարքավորումների տեսքով:

Հայերեն

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն

Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

«Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ գործունեությունը կասեցվել է

Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է