Օգոստոսի 12-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

Արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդակցությունների դահլիճում

Տեղի կունենա ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն կստորագրեն ծրագրի ընթացքը կարգավորող փաստաթղթերը: Ծրագրի նպատակն է Հայաստանում սողանքների պատճառած վնասի նվազեցում՝ սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի ձևակերպման և սողանքային աղետի ռիսկերի հետազոտության/գնահատման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումների իրականացման միջոցով:

11:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

Հյուրն է Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: ԹԵՄԱ՝ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կայունացման հեռանկարները՝ Սոչիի հանդիպման համատեքստում:

11:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72, ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի 2-րդ հարկում)

Տեղի կունենա ասուլիս «Եռանախագահների հանդիպումը: Ակնկալիքներ և հետագա զարգացումներ: Ինչպիսի՞ նոր զարգացումներ կլինեն հայ-թուրքական հարաբերություններում Էրդողանի նախագահության ընթացքում: Քաղաքական թեժ աշուն»թեմայով: Հյուրն է Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ՝ Արամ Հարությունյանը:

11:00-ին

«Նոյան տապան» մամուլի սրահում

Տեղի կունենա տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը։ Թեման՝ «Նախագահական ընտրությունների արդյունքները Թուրքիայում. Զարգացումները Միջին Արևելքում»

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Երիտասարդության օրը՝ երիտասարդական թեմայի մասին, ինչպես նաեւ մեկնարկում է “Բազե-2014 “հավաքը. այս տարի մրցույթներին զուգահեռ ՊՆ մասնագետները կանցկացնեն մարտական պատրաստության, առաջին բուժօգնության պարապմունքներ։ Թեմային կանդրադառնան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը, “Բազե” համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանն ու “ Բազե-նորաձևություն ” մրցույթի ժյուրիի նախագահ, դիզայներ Արամ Նիկոլյանը

12:00-ին

«Նոյան տապան» մամուլի սրահում

Տեղի կունենա Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի մամուլի ասուլիսը։ Թեման՝ «Նոր հնարավորություններ են սեղծվել հայկական դեղագործական ձեռնարկությունների արտադրանքի ծավալները և տեսականին մեծացնելու համար»

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կանդրադառնա Սոչիի հանդիպման արդյունքներին և տարածաշրջանային զարգացումներին:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս «Հյուսիսային Իրաքում եզդիները կրկին ենթարկվում են բնաջնջման և մասսայական տեղահանման: Միջազգային կառույցների արձագանքը: Ինչպիսի՞ միջոցներ են ձեռք առնվում այդ ուղղությամբ: Ակնկալիքներ և հետագա զարգացումներ թեմայով»: Հյուրն է եզդիների միության նախագահ՝ Ազիզ Թամոյան:

13:00-ին

«Արմատ» մամուլի ակումբում (Հասցե` Տերյան 91)

Հյուրն է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը: Թեմա. Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումն ու հնարավոր ազդեցությունը Հայաստանի եւ տարածաշրջանի վրա:

18:00-ին

Անգլիական այգում

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, կազմակերպում են միջոցառում՝ նվիրված 2014 թ. Երիտասարդների միջազգային օրվան, որը ներառում է Երիտասարդական ԷՔՍՊՈ,Աշխատանքի շուկա «Workshop» ,Երիտասարդական հետաքրքիր հանրային ելույթներ ,Համերգ՝ «The Beautified Project» ռոք խմբի և DJ Beatman-ի կատարմամբ:

Հայերեն English Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26