Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա թուրքագետ Արտակ Շաքարյանի ասուլիսը: Թեման՝ Նախընտրական Թուրքիան և Հայաստանը: Տարածաշրջանային զարգացումներն ու Թուրքիան:

11:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրերն են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և Աշոտ Բլեյանը: Թեմա` սահմանայինլարվածությունըհանդիպումիցառաջ: Ակցիա Լևոն Հայրապետյանի համար:

11:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս «Ինչպիսի՞ն են մանկական հագուստի, խաղալիքների և կերերի ոլորտի ուսումնասիրության արդյունքները: Որքանո՞վ են անվտանգ և մատչելի դրանք: Ի՞նչ խնդիրներ ունենք այդ ոլորտում: Լուծման տարբերակները» թեմայով: Հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում

Կկայանա ասուլիս «Որքանո՞վ են մատչելի և որակյալ դպրոցական պարագաները և հագուստը: Արդյոք կան ուսումնասիրություններ այդ ոլորտում: Ո՞ր պետական կառույցն է վերահսկում ոլորտը: Թանկացումներ և դրա հետևանքով առաջացած խնդիրներ» թեմայով: Հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը:

12:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրերն են Հովհաննես Իգիթյանը և Ազատ Արշակյանը: Թեմա` սահմանային լարվածությունը նախագահների հանդիպումից առաջ:

12:00-ին

«Կոնգրես» հյուրանոցում

Կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտության արդյունքներին: Ասուլիսից հետո՝ 12:30-ին, կկայանա ուսումնասիրության ներկայացումը ՀՀ առողջապահության ոլորտի մասնագետների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

12:00-ին

Երեւանի Շարուրի (նախկին Շահվերդյան) փողոցի 20 շենքի բակում

Տեղի կունենա անվանի արձակագիր, դրամատուրգ Զորայր Խալափյանի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշաքարի հեղինակը գրողի եղբայրն է՝ դիզայներ Թեմիկ Խալափյանը։

12:00-ին

Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից

Կմեկնարկի երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի: Երթը կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:

12:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբի

Հյուրն է «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանը, ԳԱԱ արդեն նախկին գիտաշխատողներ Տիգրան Գրիգորյանը, Գրիգոր Պետրոսյանը եւ արդեն նախկին դասախոս Սոնա Գրիգորյանը:

13:00-ին

«Արմատ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի ասուլիսը, ով կխոսի Էնտերովիրուսի տարածման աստիճանի, վտանգների եւ ամռան ընթացքում ճիշտ սնվելու մասին:

13:00-ին

Սմբատ Զորավարի 11/1 հասցեում` Երևան Մոլի դիմացի պոլիկնիկայի ետնամաս` նախկին կահույքի գործարանի տարածք

Տեղի կունենա տաքսու վարորդների հանդիդում տրանսպորտի նախարար Գ. Բեգլարյանի հետ, ոլորտի խնդիրների քնարկման նպատակով:

Մանրամասների համար զանգահարել 093 06-07-34

19:00-ին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում` ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը՝ գեղարվեստական ղեկավար Միքայել Ավետիսյանի խմբավարությամբ: Համերգին կմասնակցեն Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը, մտավորականներ, հյուրեր:

20:00-ին

«Ջրաշխարհ» -ում

Տեղի կունենա «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում «Երևանյան մարզական ամառ» մարզահամերգային տոնահանդեսը, որի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացնող թիմերն իրենց ուժերը կչափեն ջրային ուրախ մրցամարտերում, կլինեն նաև անակնկալներ:

Հայերեն English Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26