Օգոստոսի 6-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ավտոմատացման և պրոբլեմների ինստիտուտում (Պ. Սևակի 1, 2-րդ հարկի դահլիճ)

Կմեկնարկի «Գիտության արդի մոտեցումները. գիտաչափություն» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Կմասնակցեն մինչև 35 տարեկան երիտասարդներ Հայաստանից և արտասահմանից։

10:00-ին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր` մինչև 09:45-ը:

11:00 – ին

«Արմատ» մամուլի ակումբի

Հյուրն է բանախոս, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Թեմա` Սահմանին կատարվող վերջին իրադարձությունների միջազգային արձագանքը եւ ինչ սպասել Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա հատախույզ Վովա Վարդանաովի, հետախույզ-ազատամարտիկ Վարդան Ենոքյանի և հրամանատար-ազատամարտիկ Արտակ Բագրաատյանի ասուլիսը: Թեման՝Պատերազմն ականա-տեսների աչքերով: Հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակն ու պատերազմ վերսկսկելու հավանականությունը:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Ամառային սեռական գայթակղություններ, սեռավարակներ և դրանց հետևանքները» թեմայի շուրջ կխոսի սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ասուլիսը: Թեման՝ Հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակն ու պատերազմ վերսկսկելու հավանականությունը:

12:00-ին

«Ազդակ» լրագրողական ակումբում

Հյուրն է Ուկրաինայի հասարակական և քաղաքական գործիչ, «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով կներկայացնի Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Իր տեսակետը կներկայացնի նաև Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնի

Հյուրն է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Թեմաներ` «Վերջին շրջանում Սպառողների ազգային ասոցիացիան հեռահաղորդակցության և կապի ոլորտին առնչվող բազմաթիվ բողոք-դիմումներ է ստանում քաղաքացիներից»: «Որքանո՞վ են մեր քաղաքացիները տեղյակ գնված ապրանքը վերադարձնելու իրենց իրավունքից և որքանո՞վ են այն կիրառում»:

12:00-ին

«Peoplemeter» մամուլի ակումբում(Royal Tulip Hotel Yerevan)

Տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններն ու ակնկալիքները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպումից:

12:00-ին

Երևանի կենդանաբանական այգում

Տեղի կունենա օրերս Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգուց

տեղափոխված կատվային լեմուրների առաջին հրապարակային

ցուցադրությունը:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: Թեման` «Տեղեկատվական պատերազմի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները. դիտարկումներ՝ վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվող լարումների համատեքստում»:

13:00-ին

«Անալիտիկ» կենտրոնի

Հյուրն է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Թեման «Առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Միջազգային կառույցների անտարբերությունը, ադրբեջանական կողմի կոպիտ սխալները տեղեկատվական դաշտում»:

13:00-ին

Նախախորհրդարանի գրասենյակում (Ալեք Մանուկյան 5/5)

Հիմնադիր Խորհրդարանի ընտրական հանձնաժողովըհրավիրում է «Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ընթացքի մասին» թեմայով մամուլի ասուլիս:

Հայերեն English

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը